Apple-ը պատրաստվում է հեշտացնել iOS-ից Android-ի անցումը
Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է աշխատել սարքի վրա, որը կհեշտացնի օգտատերերի համար Android հարթակին անցումը, հաղորդում է gazeta.ru-ն:
Նման որոշումը կայացվել է ընկերությանն ուղղված եվրոպական բջջային օպերատորների բազմաթիվ հարձակումներից հետո: Աղբյուրի համաձայն՝ Apple-ը համաձայնել է նման քայլի դիմել փակ կարգով, ընկերությունը պաշտոնական հայտարարություն չի արել:
Բջջային օպերատորները մտահոգված են, որ օգտատերերը չեն անցնում Apple-ի սարքերից Android-ի սարքերի՝ կարևոր տվյալների փոխանցման և դրանք կորցնելու վախի հետ կապված տեխնիկական դժվարությունների պատճառով: Նրանց կարծիքով՝ հենց դա է թույլ տալիս Apple-ին պահել շուկայում գերիշխող դիրքը։










