Audi-ն ներկայացրել է նոր սերնդի A4 Allroad արտաճանապարհայինը (լուսանկարներ)

21:17 • 11.01.16

Audi ընկերությունը Դետրոյթի ավտոսրահում ներկայացրել է  A4 Allroad նոր սերնդի արտաճանապարհայինը, որի վաճառքը Եվրոպայում կսկսվի 2016-ի ամռանը:  

Ինչպես ներկայացնում է autonews.ru-ն` արտաքինից մեքենան նմանեցվել է A4 ունիվերսալի ոճին:

Մեքենան համալրվել է  չժանգոտող պողպատից պատրաստված թափարգելով, դիֆուզորով և անիվների կամարների հավելյալ պաշտպանիչ մեխանիզմով: Բազային ունիվերսալից նորույթը տարբերվում է նաև ետևի երկարացված մասով, տանիքին տեղադրված ճաղաշարքերով ու նոր անվահեծերով:

A4 Allroad մոդելի բոլոր տարբերակները համալրվում են Quattro լիաքարշակ համակարգով: Վարորդի համար հասանելի է նաև Audi Drive Select համակարգը, որի օգնությամբ կկարողանա ընտրել ընթացքի ռեժիմը` comfort, auto, dynamic, efficiency և individual:

Եվրոպայում  մեքենան հնարավոր կլինի ձեռք բերել 5  դիզելային շարժիչներով`150 -272 ձիաուժ հզորությամբ: Շարժիչային համակարգում տեղ է գտել նաև 2 լիտր ծավալով բենզինային տարբերակը:
 

 

Audi-ն ներկայացրել է նոր սերնդի A4 Allroad արտաճանապարհայինը (լուսանկարներ)