Գիտնականները մարտկոց են ստեղծել, որը չի պայթում գերտաքացման ժամանակ

20:26 • 11.01.16

Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ նոր իոնալիթիումային մարտկոց են ստեղծել, որը  գերտաքացումից պարզապես դադարում է աշխատել և անջատվում է մինչև թույլատրելի ջերմաստիճանի չափ հովանալը:

Ներկայիս իոնալիթիումային մարտկոցները ակտիվորեն կիրառվում են ամենատարբեր շարժական սարքավորումներում, այդ թվում` նոթբուքերում, բջջային հեռախոսներում և МР3 նվագարկիչներում:

Սակայն էներգիայի կուտակման բարձր խտությունը կարող է ներքին կարճ միացում առաջացնել, ինչն էլ կարող է հանգեցնել անգամ մարտկոցի պայթյունի:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` ամերիկացի գիտնականների առաջարկած մեթոդը հրապարակվել է Nature Energy ամսագրում: Գիտնականները  մարտկոցի էլեկտրոդները պատել են նիկելային «բեղավոր» մասնիկներ ունեցող թաղանթով: Նիկելային մասնիկների «բեղիկները» բարձր ջերմաստիճանի պարագայում բացվում են և հոսանք չեն հաղորդում:

 

Գիտնականները մարտկոց են ստեղծել, որը չի պայթում գերտաքացման ժամանակ