Google-ը պլանշետը 3D քանոնի է վերածել (տեսանյութ)

16:28 • 11.01.16

Google ընկերության ծրագրավորողները, որոնք զբաղվում են AR-տեխնոլոգիայի Project Tango-ի զարգացմամբ, ցուցադրել են նոր ծրագրային հավելվածի աշխատանքը, որի օգնությամբ կարելի է չափել եռաչափ օբյեկտներն ու նրանց միջև տարածությունն իրական ժամանակում, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Տեսանյութը, որտեղ երևում է ծրագրով աշխատելու ընթացքը, հրապարակվել է YouTube-ում Project Tango-ի էջում:

 

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են Google ընկերության աշխատակիցները նոր ծրագրի օգնությամբ օգտագործում քանոնը տարածության մեջ՝ օբյեկտները և հեռավորությունը չափելու համար:

 

Հայտնի է, որ Project Tango-ն զբաղվում է բջջային սարքերը խորության սենսորների հետ օգտագործելու տեխնոլոգիաների զարգացմամբ: Դրանց օգնությամբ կարելի է հետևել շրջակա տարածքում օբյեկտների տեղափոխությանը, կառուցել եռաչափ քարտեզ և այդ ամենն անել իրական ժամանակում:

Google-ը պլանշետը 3D քանոնի է վերածել (տեսանյութ)