Apple-ն աշխատում է նոր սմարթֆոնի վրա, որը կստանա iPhone 5e անվանումը. ԶԼՄ-ներ
Apple ընկերությունը աշխատում է 4 դյույմ անկյունագծով սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, որը կստանա iPhone 5e անվանումը և կարող է լինել iPhone 5s-ի կատարելագործված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Apple Insider-ը` վկայակոչելով չինական աղբյուրը:
Աղբյուրի ընդգծմամբ` е տառը անվանման մեջ կխորհրդանշի enchanced բառը, որը թարգմանաբար նշանակում է «կատարելագործված»: Արտաքինից սարքավորումը նման կլինի iPhone 6s-ին, սակայն չափսերը կհամապատասխանեն iPhone 5s-ի չափսերին:
Էկրանը կներկայանա 1136х640 պիքսել կետայնությամբ: Նշվում է, որ սարքավորումը կզինվի Apple-ի A8 պրոցեսորով, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: iPhone 5e-ն կհամալրվի Apple Pay-ով վճարումներ կատարելու հավելվածով: Ենթադրվում է, որ նոր սմարթֆոնը կարժենա 500 դոլար:










