Samsung-ը «խելացի» հագուստ է թողարկել (լուսանկարներ)

15:18 • 11.01.16

Հարավկորեական Samsung ընկերությունը Լաս Վեգասում Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի՝ CES 2016-ի շրջանակում ներկայացրել է «խելացի» հագուստի և աքսեսուարների շարք, գրում է korrespondent.net-ը։

 

Մոդելները թողարկվել են The Human Fit բրենդի ներքո և վաճառքի կհանվեն ցուցադրության ավարտից անմիջապես հետո։

 

Բացի այդ, ընկերությունը ցուցադրել է ներդրված վեցանկյուն արևային մարտկոցներով հատուկ կլաչ: Նորույթը կարող է լիցքավորել սեփականատիրոջ մոտ գտնվող սարքերն օրվա ցերեկային ժամերին:

 

Նաև The Human Fit մոդելային շարքի շրջանակներում ցուցադրվել է սպորտային պարապմունքների համար հագուստ և գրասենյակային կոստյումներ՝ թևի մեջ ինտեգրված NFC սենսորներով:

 

Տեխնոլոգիայի հեղինակների համաձայն՝ նման որոշումը կօգնի գործնական մարդկանց գործընկերների և հաճախորդների հետ ավելի արագ փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ:

 

Մարզահագուստները նույնպես ստացել են իրենց հատուկ սենսորներ, ներառյալ՝ GPS և սեփականատիրոջ ֆիզիկական ցուցանիշները մոնիթորինգ անող սենսորներ։

 

Samsung-ը «խելացի» հագուստ է թողարկել (լուսանկարներ)