Լաս Վեգասում ներկայացվել են ճանապարհների ապագա «տիրակալները» (տեսանյութ)
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում մեկնարկել է Consumer Electronics Show (CES) ամենամյա միջոցառումը, որի շրջանակում իրենց տեխնոլոգիական նորարարություններն են ներկայացրել ոլորտի հեղինակավոր, ինչպես նաև սկսնակ ընկերությունները:
Ինչպես նշում է Euronews-ը, միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն են գրավել գերնորաձև դարձած ինքնակառավարվող մեքենաները, որոնք, ըստ մասնագետների, ճանապարհների ապագա «տիրակալներն են»:
Իրենց ինքնատիպ կոնցեպտներն են ներկայացրել մի շարք հայտնի ու անհայտ ընկերություններ: Դրանց շարքում առավել տպավորիչ է գերմանական BMW-ի մոդելը, որը ոչ միայն հագեցած է «խելացի» տեխնոլոգիաներով, այլև ունի ֆուտուրիստիկ դիզայն:
Would you feel safe in a driverless car?
Posted by euronews on Friday, January 8, 2016










