Թողարկվել է սմարթֆոն, որը կարելի է ծխել (տեսանյութ)
Էլեկտրոնային սիգարետների, սուրճի և սիգարի գծով մասնագիտացած Vaporcade ընկերությունը ցուցադրել է Jupiter IO 3 սմարթֆոնը, որը կարելի է ծխել, գրում է korrespondent.net-ը:
Ցուցադրությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում CES 2016 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ:
Նշվում է, որ սարքն իրենից ներկայացնում է սմարթֆոն՝ էլեկտրոնային սիգարետի ներքին մոդուլով:
3G ապահովմամբ նորույթի արժեքը 299 դոլար է: Ընկերությունը պատրաստվում է մոտ ժամանակում թողարկել նաև 4G ցանցերի ապահովմամբ տարբերակ՝ 499 դոլարով:
Կայքում տեղադրված նկարագրության համաձայն՝ Jupiter IO 3-ն զինված է 5,3 դյույմանոց էկրանով և կարող է ապահովել ավելի քան 16 ժամ ավտոնոմ աշխատանք:
Նորույթն աշխատում է Android KitKat 4.4 օպերացիոն համակարգի հիման վրա:










