Tesla մեքենաներն ինքնուրույն մտնում ու դուրս են գալիս ավտոտնակից
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության փոխադրամիջոցները համալրվել են այնպիսի գործառույթներով, որոնք հնարավորություն են տալիս առանց վարորդի միջամտության` ինքնուրույն մտնել ու դուրս գալ ավտոտնակից:
Ինչպես նշում է meduza.io-ն, այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ով մանրամասնել է, որ մեքենաները «զինվել են» նորարարական ծրագրային ապահովման համակարգով:
«Սեղմե՛ք հեռախոսի կամ էլ մեքենայի բանալիի վրայի կոճակը, և ավտոտնակի դուռը կբացվի, այնտեղից դուրս կգա մեքենան, կմոտենա ձեզ, ինչից հետո ավտոտնակի դուռը կփակվի: Իսկ եթե տաք «հե՛տ» հրահանգը, նույն գործողությունները տեղի կունենան` հակառակ հաջորդականությամբ»,-գրել է Մասկը Twitter-ում:
Գործարարի խոսքով՝ ընկերությունը 2 տարվա ընթացքում կկարողանա կատարելագործել համակարգի հնարավորությունները, ինչի արդյունքում մեքենաները կկարողանան ինքնուրույն ավելի շատ տարածություն հաղթահարել։
Օրինակ` այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի առանց տնից դուրս գալու մեքենան Նյու Յորքից կանչել Լոս Անջելես։










