18-ամյա ամերիկացին ստեղծել է զենք, որն ակտիվանում է միայն մատնահետքով

23:45 • 12.01.16

Business Insider-ը անդրադարձել է 18-ամյա ստեղծած «սմարթզենքին»՝ ատրճանակին, որն ակտիվանում է միայն իր տիրոջ մատնահետքով:

Քայ Քլոփֆերը Կոլորադոյից այս զենքը նախագծել է գիտական նախագծերից մեկի համար: Չնայած դրան, այժմ նրա զենքի մատնակտիվացումը լուրջ ռազմական մակարդակի գաղտնագրվածություն ունի:

Զենքի տերը կարող է «ավելացնել» նաև այն մարդկանց մատնահետքերը, որոնք տիրոջից բացի կարող են օգտագործել զենքը: Հնարավոր է նաև նույն զենքն ապաակտիվացնել պոտենցիալ ինքնասպանների կամ ոստիկանների վրա հարձակվողների համար։

Այժմ Քլոփֆերը փորձում է գումարներ հայթայթել զենքի այդ նախատիպը «իսկական» հրազենի վերածելու համար։ 

Երիտասարդը խոստովանել է, որ նման զենք ստեղծելուն իրեն մղել է զանգվածային գնդակահարությունների աճը ԱՄՆ-ում, մասնավորապես անցած տարվա սպանդը Արիզոնայի կինոթատրոններից մեկում:

 

18-ամյա ամերիկացին ստեղծել է զենք, որն ակտիվանում է միայն մատնահետքով