Apple-ը հայտարարել է նոր iOS-ում «գիշերային ռեժիմի» հայտնվելու մասին
Apple կորպորացիան որոշել է իր iOS բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակում ավելացնել հատուկ գիշերային ռեժիմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Apple-ի ինժեներների մտահղացմամբ՝ գիշերն օպերացիոն համակարգի գունային գամման կփոխի գույներն ավելի հանգիստ գույների, որպեսզի օգնի բջջային սարքի սեփականատիրոջն ավելի հեշտ քնել:
Հաղորդվում է, որ սարքերը կանցնեն գիշերային ռեժիմի ավտոմատ կերպով՝ ստանալով մայրամուտի ժամանակի մասին տվյալները կոնկրետ վայրում տեղորոշման գործառույթի օգնությամբ։
Նոր գործառույթն արդեն ներառվել է iOS 9.3 բետա-տարբերակում, որը հասանելի է բոլոր ցանկացողների համար։ Օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ժամկետներն ընկերությունը դեռ չի հայտնում։










