ՆԱՍԱ-ում «Արմագեդոնին նախապատրաստվելու բաժին» է հայտնվել

17:12 • 12.01.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, նոր ստորաբաժանում է բացել, որը զբաղվելու է Երկիրը տիեզերական վտանգներից ու սպառնալիքներից պաշտպանելու հարցերով։

 

Ինչպես նշում է vesti.ru-ն, ստորաբաժանման ամբողջական անվանումը Երկրային պաշտպանության համակարգման բաժին է, սակայն լրագրողներն այն արդեն կնքել են «Արմագեդոնին նախապատրաստվելու բաժին» անունով:

 

«Երկրացինե՛ր, հանգի՛ստ քնեք: ՆԱՍԱ-ն հենց նոր ստեղծել է մոլորակը կործանիչ երկնաքարերից պաշտպանելու հարցերով զբաղվող բաժին»,-գրել է The Huffinghton Post պարբերականը:

 

Այսուհետ բաժնի աշխատակիցները պետք է հայտնաբերեն Երկրի համար վտանգ ներկայացնող երկնային մարմիններն ու քայլեր ձեռնարկեն հնարավոր աղետը կանխելու ուղղությամբ։

 

ՆԱՍԱ-ում «Արմագեդոնին նախապատրաստվելու բաժին» է հայտնվել