Գիտնականները հայտնել են Մեծ Բրիտանիայում հնագույն գյուղի հայտնաբերման մասին (լուսանկարներ)

17:06 • 12.01.16

Մեծ Բրիտանիայում՝ Ուիթլսի շրջանում, հայտնաբերվել է բրոնզի դարաշրջանի գյուղ, որը պահպանվել է նախնական տեսքով, գրում է korrespondent.net-ը:

 

Հնագետների համաձայն՝ մ.թ. մոտ 1000 տարի առաջ գոյություն ունեցած գյուղը բաղկացած է եղել փոքր տներից, որոնք կանգնած են եղել փայտե ոտքերի վրա։

 

Ավելի ուշ, սակայն, ինչպես ենթադրում են գիտնականները, հրդեհ է բռնկվել, բնակիչներն արագորեն լքել են իրենց տները, կրակը վնասել է փայտե ոտքերը, և գյուղը փլվել է գետի մեջ՝ ընկղմվելով ցեխի մեջ։

 

Դա էլ պահպանել է գյուղն անփոփոխ վիճակում, որ անգամ մնացել են այդտեղի բնակիչների մատնահետքերը:

 

Բացի այդ, տների ներսում գիտնականները հայտնաբերել են սնունդով տարաներ, հագուստ, զարդեր, գավաթներ և այլ իրեր։

 

Քեմբրիջի համալսարանի հնագիտության բաժնի ներկայացուցիչ Դևիդ Գիբսոնը նշել է, որ այդ բացահայտումը միջազգային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ մինչ այդ հնագետները գտնում էին միայն բնակավայրերի հետքեր, այլ ոչ պահպանված համալիր։

 

 

Գիտնականները հայտնել են Մեծ Բրիտանիայում հնագույն գյուղի հայտնաբերման մասին (լուսանկարներ)