Իսրայելական ընկերությունը smart ճամպրուկ է ստեղծել, որը կարող է ինքնուրույն հետևել տիրոջը (տեսանյութ)

22:45 • 12.01.16

Oddity Central-ը  ներկայացրել է NUA Robotics իսրայելական ընկերության կողմից նախագծված ճամպրուկը, որի շնորհիվ մոտ ապագայում ձեռքով ծանր ուղեբեռ տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի:

«Խելացի» ճամպրուկը ինքնուրույն շարժվում է տիրոջ հետևից: Ուղեբեռի համար նախատեսված ճամպրուկը, որը դեռևս միայն նախատիպ է, bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնի հատուկ հավելվածին:

Այն համալրված է ներկառուցված տեսախցիկ-սենսորով, որը կարող է «տեսնել» տիրոջն ու հետևել նրան` շարժվելով հարթ ճանապարհներին, օրինակ` օդանավակայանի հատակին:  Այն նաև հակաառևանգման ազդանշան ունի, որը կկանխի ճամպրուկի գողության փորձը, երբ այն ուշադրության կենտրոնում չէ:

Ճամպրուկը ներկայանում է նաև սեփական լիցքավորման սարքով, որը կարելի է օգտագործել ցանկացած սարքավորում լիցքավորելու համար:

 

Իսրայելական ընկերությունը smart ճամպրուկ է ստեղծել, որը կարող է ինքնուրույն հետևել տիրոջը (տեսանյութ)