Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ստեղծել էբոլայի դեմ ամենաարդյունավետ դեղը

19:09 • 13.01.16

Ռուսաստանը գրանցել է Էբոլայի տենդի դեմ դեղամիջոց, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կառավարության անդամների հետ հանդիպմանը նա նշել է, թե «լավ լուր» ունի: Իսկ դեղամիջոցը նա անվանել է ամենաարդյունավետը Էբոլայի դեմ՝ մինչ այժմ ամբողջ աշխարհում կիրառվողների համեմատությամբ:

 

Անցած տարի Էբոլան պատուհասել էր մի քանի աֆրիկյան երկրներ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր:

 

Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ստեղծել էբոլայի դեմ ամենաարդյունավետ դեղը