Գազավորված ըմպելիքները ներքին ճարպակալություն են առաջացնում. գիտնականներ
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ գազավորված կամ քաղցր ըմպելիքներն ազդում են ներքին ճարպակալման վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Սրտի ամերիկյան ազգային ինստիտուտի գիտափորձին միջին տարիքի 1000 մարդ է մասնակցել: Նրանք վեց տարի շարունակ քաղցր ըմպելիքներ են օգտագործել: Իսկ գիտնականները չափել են նրանց օրգանիզմի մեջ առաջացող ճարպը՝ գիտափորձից առաջ և հետո:
Ըստ այդմ պարզվել է, որ ամեն օր քաղցր կամ գազավորված ըմպելիք օգտագործող մարդկանց ներքին ճարպը 852 միլիլիտրով ավելացել է: Նրանց հակառակ՝ նման խմիչքներ չօգտագործողների մոտ ներքին ճարպերը 30 տոկոսով պակաս են եղել՝ 600 մլ:










