Tech Insider-ը ներկայացրել է ճապոնական մարդանման ռոբոտին, որը գիտի, թե երբ է տերը գրկախառնության կարիք զգում
Այն ստեղծվել է մարդկանց հետ շփվելու և ապրելու համար: Pepper կոչվող ռոբոտը չի պատրաստում, չի հավաքում տունը և մաքրություն չի անում, սակայն փոխարենը այն բավականին շփվող է:
Ռոբոտը կարողանում է խոսել ու արձագանքել մարդկանց զգացմունքներին, ինչպես նաև հասկանալ, թե ինչ էմոցիոնալ վիճակում է մարդ գտնվում: Ճապոնիայում վաճառքի առաջին իսկ րոպեներից 1000 օրինակ ռոբոտ է վաճառվել: ԱՄՆ-ում այն հասանելի կլինի այս տարի:










