Գիտնականները ստեղծել են Էբոլայի դեմ պայքարող առաջին ունիվերսալ պատվաստանյութը
Ամերիկացի վիրուսաբանները Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականների հետ միասին նոր ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել Էբոլա վիրուսի դեմ:
Ինչպես նշվում է Scientific Reports պարբերականում հրապարակված հոդվածում` նոր պատվաստանյութն ունակ է միաժամանակ չեզոքացնել վիրուսի երկու ամենավտանգավոր շտամը (միկրոօրգանիզմներ)` սուդանական և զաիրական:
Ստացված պատվաստանյութը բազմաբնույթ է կարող է միանգամից վիրուսի մի քանի տեսակներ չեզոքացնել: Գիտնականների խոսքով` ունիվերսալ պատվաստանյութը լուրջ քայլ է բժշկության համար, քանի որ հետագայում անհնար է կանխագուշակել, թե որ շտամը համաճարակի պատճառ կդառնա:
Պատվաստանյութը կարող է պաշտպանել նաև բժիշկներին, ովքեր շփվում են Էբոլայով հիվանդների հետ:










