Google Maps-ը կարող է գուշակել օգտատիրոջ գնալու վայրը` նախքան նրա ասելը

23:49 • 13.01.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը նոր գործառույթով է համալրել իր Google Maps քարտեզային ծառայությունը, ինչի շնորհիվ համակարգը կարողանում է գուշակել օգտատիրոջ ուղղությունը` նախքանը մարդը բարձր կասի այն:


Ինչպես նշում է The Business Insider-ը, տվյալ ծառայությունն իրականցնում է Google Now հավելվածը: Ներկայում  այն հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար:


Աղբյուրը մանրամասնում է, որ Google Now-ն անում է իր կանխատեսումները` հիմնվելով օգտատիրոջ նախկին ուղևորությունների վերաբերյալ հավաքված տվյալների վրա:


 

Google Maps-ը կարող է գուշակել օգտատիրոջ գնալու վայրը` նախքան նրա ասելը