Jeep-ը հայտնել է 717 ձիաուժ հզորությամբ Grand Cherokee մոդել թողարկելու մասին

00:00 • 13.01.16

Jeep  ընկերությունը 2017-ի ավարտին կթողարկի Grand Cherokee մոդելի ամենաարագ և հզոր տարբերակը, որը կստանա Trackhawk անվանումը:


Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` մեջբերելով Jeep ամերիկյան ընկերության ղեկավար Մայք Մենլիին, արտաճանապարհայինը կզինվի 717 ձիաուժ հզորությամբ Hellcat շարժիչով:


Ներկա պահին 6.2 լիտր ծավալով, 8 մխոցային շարժիչը տեղադրվում է Challenger կուպեում և Charger սեդանում, որոնցում 717 ձիաուժ հզորություն է զարգացնում: Նախնական տվյալներով` լիաքարշակ Grand Cherokee Trackhawk-ը  96 կմ/ժամ արագությունը կկարողանա հավաքել 3.5 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կլինի 320 կմ/ժամ:

Jeep-ը հայտնել է 717 ձիաուժ հզորությամբ Grand Cherokee մոդել թողարկելու մասին