Microsoft-ը հունվարի 13-ից դադարեցնում է Windows 8-ի աջակցությունը
Ամերիկյան Microsoft ընկերությունը հունվարի 13-ից պաշտոնապես դադարեցնում է Windows 8 օպերացիոն համակարգի աջակցությունը, հաղորդում է gazeta.ru-ն: Այդ մասին ընկերությունն ավելի վաղ հայտնել էր իր բլոգում:
Օպերացիոն համակարգն առավել նոր տարբերակներով չթարմացրած օգտատերերը կզրկվեն աջակցությունից, որը նախատեսված է համակարգում «բացերը» և խոցելիությունը վերացնելու համար: Այնուամենայնիվ, Microsoft-ը մեկ այլ էջում հայտնում է, որ Windows 8-ն աջակցություն կստանա ընդհուպ մինչև 2023 թվականի հունվարը:
Խառնաշփոթի պատճառն անվանումներն են: Տեխնիկապես լինելով Windows 8 համակարգի առավել նոր տարբերակը՝ Windows 8.1-ը հետագայում էլ կստանա բոլոր անհրաժեշտ թարմացումները՝ ի տարբերություն ամենաառաջին Windows 8-ի, որը երբեմն կոչվում է Windows 8.0:










