Մահվան ծառը. Հարավային Ամերիկայում աճող թունավոր ծառի կողքին կանգնել անգամ կարող է մահացու լինել
Հարավային Ամերիկայում աճող այս ծառատեսակը պաշտոնապես գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաթունավոր ծառը:
Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` այս թունավոր ծառին աճող միրգը կոչվում է Մանցինելա (իսպ. Manzanilla- «փոքր խնձոր»): Այն արտաքինից նման է կանաչ խնձորի, սակայն ուտելու չէ, քանի որ մահացու աստիճան թունավոր է:
Ծառի վրա հաճախ կապում են կարմիր ժապավեններ՝ զգուշացնելով մարդկանց չմոտենալ նրան:
Թունավոր են նաև ծառի արմատները: Վտանգավոր է անգամ այդ ծառերի այրվելը, որոնց ծխից կարելի է կուրանալ: Չի կարելի կանգնել նաև ծառի կողքին, երբ անձրևում է, թաց օդի հետ թույնը նույնպես տարածվում է:










