Vertu-ն պրեմիում դասի նոր սմարթֆոն կթողարկի Bentley-ի հետ համատեղ (լուսանկարներ)
Vertu ընկերությունը Bentley-ի հետ համատեղ հայտարարել է պրեմիում դասի նոր սմարթֆոն ստեղծելու մասին` Signature Touch for Bentley անվանումով: Корреспондент-ի փոխանցմամբ այս մասին հաղորդումը հրապարակվել է Bentleymedia պաշտոնական պորտալում:
Սմարթֆոնը կհավաքվի ձեռքով, մինչդեռ կընտրվեն ամենաբարձրորակ նյութերն ու մասերը, ինչպես նաև բնական կաշի, որն օգտագործվում է Bentley մակնիշի մեքենաների ինտերիերում:
Տեխնիկական բնութագրիչների մասին հայտնի է, որ Vertu Signature Touch for Bentley սմարթֆոնը համալրվելու է 5.2 դյույմ անկյունագծով FullHD էկրանով (1920х1080 կետայնությամբ):
Սմարթֆոնը կաշխատի Qualcomm Snapdragon 810 ութամիջուկ պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 4 Գբ, ներկառուցված կուտակիչինը` 64 Գբ: Հիմնական տեսախցիկն ստացել է 21 մեգապիքսել սենսոր, իսկ դիմայինը` 2.1 Մպ:
Bentley-ի և Vertu-ի արժեքը կկազմի 9000 դոլար:














