ՆԱՍԱ-ն ցուցադրել է իր Մարսագնացի արտաճանապարհային ունակությունները (տեսանյութ)

19:02 • 14.01.16

Business Insider-ը ներկայացրել է ՆԱՍԱ-ի  մոտ 3 տոննա կշռող  Մարսագնացի ունակությունները պատկերող տեսանյութը:   

 

SEV մարսագնացը նախագծվել է այնպես, որ կարողանա հնարքներ կատարել Կարմիր մոլորակի խորդուբորդ մակերևույթի վրա: Տիեզերական սարքի բոլոր 12 անիվները կարող են 360 աստիճան ամբողջական պտույտ կատարել, ինչը նշանակում է, որ այն կարող է ինչպես առաջ և ետ ընթանալ, այնպես էլ` թեք և անկյունագծային ուղղություններով:


Խցիկը համալրված է երկու տիեզերագնացի համար քնելու տեղով և սանիտարական հարմարություններով: Մարտկոցով աշխատող տիեզերական սարքը կարող է 125 մղոն տարածություն անցնել` նախկին 6 մղոնի փոխարեն:
 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է իր Մարսագնացի արտաճանապարհային ունակությունները (տեսանյութ)