Mercedes-Benz-ը մեքենա է ստեղծել, որը բառացիորեն վերակերպվում է ընթացքի ժամանակ (տեսանյութ)
Mercedes-Benz-ը վերակերպվող մեքենա է ստեղծել: Գերմանական ընկերության նորագույն IAA կոնցեպտը «խելացի» աերոդինամիկ մեքենա է:
Ինչպես ներկայացնում է ընկերության ծրագրավորող ինժեները` մեքենան, հասնելով 85 կմ/ժամ արագության, անցում է կատարում աերոդինամիկ ռեժիմի: Այս փոխակերպումը նվազեցնում է մեքենայի դիմադրողականությունն` այն դարձնելով գերմանական ավտոարտադրողի պատմության ամենադինամիկ մոդելը:
Դիմային թափարգելի փականներն ընթացքի ժամանակ երկարում են 1 դյույմով: Անվահեծերը փոխում են դեպի ներս կորացող տեսքը` 2 դյույմ խորությունը հասցնելով 0-ի: Իսկ հետևինը երկարում է 15 դյույմով:
Tech Insider-ի փոխանցմամբ` մեքենայի առավելագույն արագությունը 240 կմ/ժամ է: Մեքենայի սրահը նմանեցվել է Mercedes S-Class-ի ինտերիերին:










