Force 1 նորագույն «գերհզոր» մոդելը Դետրոյթի ավտոսրահում ազդարարել է ամերիկյան ընկերության վերադարձը (լուսանկարներ)

19:33 • 14.01.16

Դանիացի ավտոդիզայներ Հենրիկ Ֆիսքերը Դետրոյթի ավտոսրահում նոր մոդելի ներկայացմամբ ազդարարել է իր վերադարձն ավտոշուկա, ինչպես նաև` VLF Automotive նոր մեքենաշինական ընկերության հիմնադրումը:


Ինչպես պարզել է Business Insider-ը`  նոր ընկերությունը զբաղվելու է Corvette շարժիչներով համալրված  Fisker Karma մակնիշի մեքենաների և նոր 200 000 դոլար արժողությամբ Force 1 սուպերքարի վաճառքով:


Force 1  մոդելի հիմքում ընկած է Dodge Viper-ի դիզայնը` ընդգծված ամերիկյան ոճով և սուպերքարին բնորոշ դինամիկայով: Մեքենան մեծամասամբ պատրաստվել է ածխածնային հիմքով:


Նորագույն մոդելը զինվել է 8.4 լիտրա ծավալային V10 շարժիչով, որը 745 ձիաուժ հզորություն է զարգացնում:
 

 

Force 1 նորագույն «գերհզոր» մոդելը Դետրոյթի ավտոսրահում ազդարարել է ամերիկյան ընկերության վերադարձը (լուսանկարներ)