Porsche-ն Դետրոյթում ներկայացրել է նոր 911 Turbo և Turbo S մոդելները (լուսանկարներ)

13:42 • 14.01.16

ԱՄՆ-ի «ավտոմոբիլային մայրաքաղաք» Դետրոյթում օրեր առաջ մեկնարկած միջազգային ավտոսրահի շրջանակում կայացել է հեղինակավոր Porsche ընկերության նոր 911 Turbo և Turbo S մոդելների պաշտոնական շնորհանդեսը։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, առաջին մեքենան համալրված է 3.8 լ աշխատանքային ծավալով, 540 ձիաուժ հզորությամբ ստանդարտ տուրբո շարժիչով, մինչդեռ մյուս մոդելի պարագայում նոր շարժիչի հզորությունը 580 ձիաուժ է։

 

911 Turbo-ն և Turbo S-ը 100 կմ/ժ արագություն են զարգացնում 2.9 և, համապատասխանաբար, 2.8 վայրկյանում: Զարգացրած առավելագույն արագությունն առաջին մոդելի դեպքում 320կմ/ժ է, իսկ մյուսի դեպքում` 330 կմ/ժ։


911 Turbo

Virtually every Porsche 911, from the bottom up, is now turbocharged. 

Dynamically, this car will take on any supercar out there.


Turbo S
This particular version of the 911 is about excess, in terms of power, equipment, and style. 

The current 911 lineup consist of a whopping 21 versions.