Renault-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 20 տոկոսով

16:57 • 14.01.16

Ֆրանսիական Renault ավտոարտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է 20,42 տոկոսով՝ ընկերության գրասենյակներում խուզարկությունների մասին հաղորդագրությունների պատճառով, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, որոնք հետաքննում են ընկերություններում խարդախության դեպքերը, առգրավել են Renault-ի գրասենյակների համակարգիչները:

 

Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ֆլորան Գրիմալդին հաստատել է խուզարկությունների մասին տվյալները:


«Ստեղծվում է տպավորություն, որ հետաքննությունը կապված է ավտոմեքենաների կողմից վնասական նյութերի ստանդարտ արտանետումների հետ՝ Volkswagen-ի հետ կապված սկանդալի ֆոնին»,- ասել է Գրիմալդին:

 

Նա նշել է, որ խուզարկությունների ընթացքում փնտրել են ավտոմեքենաների թեստավորման և շարժիչների սերտիֆիկացման հետ կապված նյութեր:

 

Մեկ օրում 20 տոկոսով անկումը դարձել է Renault-ի համար 2008 թվականից ի վեր ամենալուրջ ցուցանիշը։

 

Ընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել Renault-ում խուզարկությունների մասին տեղեկությունները:

 

Renault-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 20 տոկոսով