Shazam-ը նմանատիպ երաժշտական նախասիրություններով քաղաքներ է հայտնաբերել

14:47 • 14.01.16

Բրիտանական BBC-ի և Shazam երաժշտական ծրագրի համատեղ նախագիծը թույլ է տվել նման երաժշտական նախասիրություններով քաղաքներ հայտնաբերել, գրում է gazeta.ru-ն։

 

Shazam-ը կազմում է այս կամ այն քաղաքում թոփ երգերի ցանկը և գտնում առավել համապատասխան ցանկով քաղաք։ Այսպես, Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի բնակիչների ճաշակը համընկել է ինդոնեզական Սուրաբայա քաղաքի նախասիրություններին:

 

Բրիտանական Բորնմուտի երաժշտական «զույգն» է դարձել Աբու Դաբին: Իսկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների երաժշտական ճաշակը նման է Նոր Զելանդիայում գտնվող փոքր Կաիոպոի քաղաքի բնակիչների ճաշակին:

 

Shazam-ի հետազոտությունների արդյունքները նաև թույլ են տվել պարզել, որ երաժշտության վրա այսօր ամենամեծ ազդեցությունը թողնում է արևմտյան փոփ երաժշտությունը: Թեյլոր Սվիֆթի և ռեփեր Դրեյկի երգերը, օրինակ, ակտիվ փնտրում են Բանգլադեշում, Ղազախստանում և Պերուում:

 

Shazam-ը նմանատիպ երաժշտական նախասիրություններով քաղաքներ է հայտնաբերել