Էս ի՞նչ ես անում. Սնուփ Դոգը Xbox Live-ի հարցով դիմել է Բիլ Գեյթսին (տեսանյութ)

15:39 • 14.01.16

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը դիմել է Microsoft ընկերությանն ու դրա հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսին` խնդրելով վերացնել խաղեր խաղալու հնարավորություն տվող Xbox Live առցանց ծառայության հետ կապված անսարքությունները:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, համապատասխան տեսաուղերձը ռեփերը տեղադրել է Instagram-ի իր էջում: Երաժշտին անչափ վրդովվեցրել են Xbox Live-ի հետ կապված խնդիրները:
 

«Էս ի՞նչ ես անում, Բիլ Գեյթս»,-բողոքում է Սնուփ Դոգը` սպառնալով, որ անսարքության չվերացման դեպքում ինքը կսկսի PlayStation 4-ով խաղալ:

 

 Ցավոք, Գեյթսն արդեն վաղուց չի զբաղեցնում Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնը և դժվար թե կարողանա ինչ-որ բանով օգնել ռեփերին:
 

Տեսանյութը դիտեք այստեղ։

 

Էս ի՞նչ ես անում. Սնուփ Դոգը Xbox Live-ի հարցով դիմել է Բիլ Գեյթսին (տեսանյութ)