Wikipedia-ն 15 տարեկան է. անհայտ փաստեր հայտնի ռեսուրսի մասին
Հունվարի 15-ին լրանում է Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանի ստեղծման 15 տարին:
Այս առիթով BBC-ն ի մի է բերել հեղինակավոր տեղեկատվական ռեսուրսի մասին անհայտ փաստերը:
Ըստ այդմ՝ ռեսուրսը ստեղծել են փիլիսոփա Լարի Սենգլերը և ֆինանսիս Ջիմի Ուելսն ԱՄՆ-ից:
Այժմ Wikipedia-ի կայքում ավելի քան 38 մլն հոդված կա, որը ստեղծել են ավելի քան 4 մլն օգտատերեր, իսկ դրանք խմբագրվել են ավելի քան 2 մլրդ անգամ:
Wikipedia-ի տասը ամենաշատ օգտագործված լեզուներն են անգլերենը, շվեդերենը, գերմաներենը, հոլանդերենը, սեբուանոն, ֆրանսերենը, ռուսերենը, վարայերենը, իտալերենն ու իսպաներենը:
Այստեղ կիրառվում են նաև արհեստական լեզուներ՝ էսպերանտո, վոլապյուկ, իդո, ինտերլինգվա:
Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսն ինքն է խմբագրել ռադիոհաղորդավարուհի և իր ընկերուհի Ռեյչել Մերսդենի մասին հոդվածը, որպեսզի այդ կերպ հայտնի իրենց բաժանման մասին:
Իր 15-ամյակի առիթով հանրագիտարանը գործարկել է Wikipedia 15 նախագիծը, որի միջոցով օգտատերերը կարող են հայտնել, թե ինչ է նշանակում Wikipedia-ն իրենց համար:










