Facebook-ում «ընկերների որոնում» գործառույթը Գերմանիայում անօրինական են ճանաչել

14:00 • 15.01.16

Գերմանիայի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել «Ընկերների որոնում» գործառույթը, որը ստանում է օգտատիրոջ կոնտակտները և դրանց (այսինքն՝ ընկերներին) սոցցանցին միանալու հրավերներ ուղարկում, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Գերմանիայի գերագույն դատարանի հանձնաժողովը վճռել է, որ Facebook-ում ընկերների որոնման գործառույթը գովազդային խախտում է: Սոցիալական ցանցի գործառույթը, ստանալով օգտատիրոջ բոլոր կոնտակտների հասանելիությունը՝ լինեն դրանք հեռախոսներում, թե էլեկտրոնային հասցեներում, սկսում է Facebook-ին միանալու հրավերներ ուղարկել ընկերներին։

 

Դատարանը նաև նշել է, որ սոցցանցի նման մարքեթինգային գործունեությունն օգտատիրոջը մոլորության մեջ է գցում, բացի այդ, այն քիչ է տեղեկացնում նրան, թե ինչպես և որ տվյալներին է նա հասանելիություն ստացել:


Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն արդեն հույս է հայտնել, որ դատարանի նման որոշումը կդառնա նախազգուշացում նմանատիպ գովազդային մեթոդներ օգտագործող ընկերությունների համար։

 

Facebook-ում «ընկերների որոնում» գործառույթը Գերմանիայում անօրինական են ճանաչել