Ford-ը պատրաստվում է 4 արտաճանապարհային նորույթ ներկայացնել
Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է միանգամից 4 նոր արտաճանապարհային քրոսովեր ներկայացնել, ինչի մասին հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ֆիլդսը։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, հայտարարությունն արվել է Դետրոյթում մեկնարկած միջազգային ավտոսրահի շրջանակում։
Մեքենաների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ դրանցից մեկը կթողարկվի Lincoln բրենդի ներքո։
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր մոդելների շնորհանդեսը կկայանա 2019թ.:










