ԻՊ-ի գրոհայինները սեփական մեսենջերն են ստեղծել

15:34 • 15.01.16

Տարբեր մեսենջերներում և սոցիալական ցանցերում էջերի բազմաթիվ արգելափակումներից հետո «Իսլամական պետության» գրոհայինները ստեղծել են սեփական կոդավորված մեսենջերն Android-ի համար, հաղորդում է gazeta.ru-ն՝ TheNextWeb-ին հղումով։

 

Alwari անվանումով մեսենջերը, ի թիվս այլնի, ստացել է հաղորդագրությունների կոդավորման գործառույթ, որը, սակայն, հեռու է Telegram-ում և այլ մեսենջերներում գործող ծրագրերից:

 

Google Play-ում ծրագիրը հնարավոր չի լինի գտնել, քանի որ այն կարելի է ներբեռնել միայն դարքնեթում:

 

Չնայած ԻՊ-ի հետ կապված էջերի բազմաթիվ արգելափակումներին՝ սոցիալական հարթակներից նրանց ամբողջությամբ դուրս հանելը դեռևս չի հաջողվում։

 

ԻՊ-ի գրոհայինները սեփական մեսենջերն են ստեղծել