Բնական միջոցներից պատրաստված տնական դեղամիջոց` մաշկի սպիերը 2 շաբաթում վերացնելու համար

23:33 • 15.01.16

Վնասվածքներից, վերքերից կամ մաշկի բորբոքումից հետո մնացած սպիերը կարել է բուժել, և լիովին ապաքինվելուց հետո դրանք կարող են անհետանալ ամբողջովին:


Ինչպես խորհուրդ է healthyfoodstar.com-ը` կատարյալ արդյունքի կարելի է հասնել միայն բնական միջոցներից կազմված բաղադրատոմս օգտագործելով:  Տնական պայմաններում հատուկ  բնական դեղամիջոց  պատրաստելու համար անհրաժեշտ է.


• ¼ բաժակ կոկոսի յուղ


• 1 ճաշի դալ բնական մեղր


• ¼ բաժակ ձիթապտղի յուղ


• Մի քանի կաթիլ նարդոսի յուղ:


Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է եռացող ջրի վրա հալեցնել կոկոսի յուղը, ավելացնել հավասար քանակությամբ ձիթայուղն ու մեղրը և նարդոսի յուղը:  Ապա անհրաժեշտ է սառեցնել խառնուրդը, սառնարանում պահել 20 րոպե, որից հետո քսուքը պատրաստ կլինի:


Օգտագործման եղանակը: Այն պետք է սպիին քսել առավոտյան և երեկոյան: Քսուքի բաղադրիչները կբուժեն և կսնուցեն մաշկը: Այս բուժումը պետք է շարունակել առնվազն երկու շաբաթ:


 

Բնական միջոցներից պատրաստված տնական դեղամիջոց` մաշկի սպիերը 2 շաբաթում վերացնելու համար