Աստղագետները Ծիր Կաթինի 20 անգամ ավելի պայծառ աստղ են հայտնաբերել
Աստղագետները Հնդկացի համաստեղության հեռավոր գալակտիկայում գերպայծառ աստղ են հայտնաբերել, որի պայծառությունը 20 անգամ գերազանցում է ողջ Ծիր Կաթինի ընդհանուր պայծառությունը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:
Ինչպես նշվում է հոդվածում` գիտնականներին դեռ հայտնի չէ, թե ինչի արդյունքում է նման պայթյուն առաջացել, որը էներգիայի աղբյուր է հանդիսանում ASASSN-15lh լուսատուի համար:
Ինչպես ընդգծում է Պեկինի համալսարանի պրոֆեսորը` նորահայտ աստղը առկայծումը, որի պայծառությունը ամենահզոր պահին 570 մլրդ-ով ավելի վառ է եղել, քան Արևինն է, տեղի է ունեցել 2015-ի հունիսին` Երկրից 3.8 մլրդ լուսային տարի հեռավորությամբ գտնվող գալակտիկայում:










