«Վիքիպեդիայի» համար մտադիր են 100.000.000 դոլար հավաքել

11:13 • 15.01.16

Wikimedia Foundation կազմակերպությունը, որին պատկանում է հանրահայտ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը, ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակն է հանրագիտարանի պահպանման համար ֆինանսական միջոցների հայթայթումը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Wikimedia Foundation-ի ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել մինչ 2026թ. հանրագիտարանի համար 100 մլն դոլար հավաքել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի 15-ին իր հիմնադրման 15- ամյակը նշող առցանց հանրագիտարանի տերերը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով, որոնց նպատակն է գումար հավաքելը:

 

Հայտնի է, որ անցած տարիների ընթացքում «Վիքիպեդիայի» համար հավաքվել է 250 մլն դոլարից ավելի գումար։
 

«Վիքիպեդիայի» համար մտադիր են 100.000.000 դոլար հավաքել