Չեխիայում հայտնաբերվել է «դարի գանձը»

00:25 • 16.01.16

Պրահայի մոտակայքում 700 միջնադարյան մետաղադրամների պահուստ են հայտնաբերել: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Պարդուբիցե քաղաքի Արևելաչեխական թանգարանից:


Թանգարանի գիտաշխատողների կարծիքով`  գտածոն կարելի է անվանել «դարի գանձը»,  քանի որ Կենտրոնական Եվրոպայում «նման օրինակ չի հայտնաբերվել`   ծավալների, ամբողջականության և գերազանց պահպանվածության առումով»:


Հայտնագործությունը պատկանում է 10-րդ դարին: Գտնված արծաթե մետաղադրամները   չեխական դինարներ են, որոնք շրջանառվել են ողջ Եվրոպայի տարածքում:  Մետաղադրամներից յուրաքանչյուրը կշռում է  մոտ 0.5 գրամ:

 

Չեխիայում հայտնաբերվել է «դարի գանձը»