Hyundai-ն ներկայացրել է նորագույն IONIQ հիբրիդային մոդելը (լուսանկարները, տեսանյութ)
Hyundai ընկերությունը հրապարակել է առաջին պաշտոնական լուսանկարներն ու տեսանյութը, որոնցում ներկայացվում է IONIQ նորագույն հիբրիդային մոդելը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` նորույթը վաճառքի կհանվի երեք հնարավոր տարբերակներով` դասական-հիբրիդային, լիցքավորվող բենզինա-էլեկտրական, ինչպես նաև ամբողջությամբ էլեկտրական:
Բազային IONIQ Hybrid-ը կհամալրվի 1.6 լիտր աշխատանքային ծավալով, 4 մխոցային բենզինային շարժիչով, որը 103 ձիաուժ հզորություն է զարգացնում: Էլեկտրաշարժիչի և 6 աստիճան փոխանցման տուփի հետ համատեղ կազմած ընդհանուր հզորությունը 141 ձիաուժ կլինի:













