Մարդկանց 72%-ն իր լավագույն մտքերը հղանում է ցնցուղի տակ. գիտնականներ
Մարդկանց 72 %-ը իր լավագույն կրեատիվ մտքերը հղանում է բաղնիքում՝ ցնցուղի տակ, հայտնում է Business Insider-ը:
Նման եզրահանգման է եկել ճանաչողության հարցերով փորձագետ Սքոթ Բարի Քաուֆմանը Իր եզրակացությունը նա ներկայացրել է ու քննարկել արդյունավետության 26 առաջատար մասնագետների հետ:
Գիտնականը կարծում է, որ հենց բաղնիքում արդյունավետ գաղափարների առաջացումը նման մեծ թվով մարդկանց շրջանում պայմանավորված է նրանով, որ ցնցուղը ստեղծում է «հանգստացնող, մեկուսի և դատումներից զերծ մթնոլորտ»: Դա իր հերթին մարդկանց մղում է էլ ավելի բաց լինել սեփական գիտակցության ու երազների առաջ:










