Հոլանդացիները հատուկ անջրանցիկ թիկնոց են ստեղծել հեծանվորդների համար
Հեծանվորդների զբոսանքն ու հեծանվարշավն ամենից շատ անհարմար է դարձնում անձրևային եղանակը:
Այս խնդրին լուծում տալու համար հեծանիվների դիզայնով զբաղվող հոլանդական Vanmoof ընկերությունը հատուկ թիկնոց է ստեղծել:
Ինչպես գրում է Tech Insider-ը` թիկնոցն ստացել է Boncho անվանումը: Այն ներկայացվել է Kickstarter դրամահավաք կայքում և մեկ շաբաթում հավաքել է արտադրության համար անհրաժեշտ գումարը:
Թիկնոցը բացվում և հավաքվում է վրանի պես: Այն պատրաստվել է պոլիեսթերային նյութից` ներքին անջրանցիկ շերտով: Այն բավականին թեթև և գերշնչող է, ինչը թույլ չի տալիս, որ այն կրողը քրտնի:












