Եվրոպան Ռուսաստանին խնդրել է տիեզերական միջուկային վահան ստեղծել

17:09 • 16.01.16

Եվրոպան խնդրել է Ռուսաստանին ստեղծել միջուկային զենք` տիեզերական հնարավոր վտանգներից պաշտպանվելու համար: Աշխատանքների իրականացման գլխավոր կազմակերպությունը դարձել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի մեքենաշինության կենտրոնական գիտական-հետազոտական ինստիտուտը, գրում է lenta.ru-ն:


Միջազգային ծրագրի շրջանակներում երկիրը պետք է ստեղծի միջուկային զենք, որը հնարավոր վտանգավոր երկնաքարի մոտեցնելու ժամանակ կկարողանա փոխել օբյեկտի շարժման հետագիծը և այդպիսով կկանխի Երկրի հետ դրա բախումը:


Նշվում է, որ աշխատանքները բաշխվել են տարբեր երկրներից և կազմակերպություններից տարբեր մասնակիցների մեջ, իսկ միջուկային պայթյունների օգնությամբ վտանգավոր տիեզերական մարմինների շեղմանն ուղղված աշխատանքները հանձնարարվել են Ռուսաստանին:

Եվրոպան Ռուսաստանին խնդրել է տիեզերական միջուկային վահան ստեղծել