Չինացիները ներկայացրել են առաջին անօդաչու թռչող-տաքսին (տեսանյութ)
Չինական EHang ընկերությունը նոր անձնական օգտագործման ինքնակառավարվող տրանսպորտային միջոց է ստեղծել, որը ներկայացրել է 2016-ի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին Լաս Վեգասում:
Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` անօդաչու տրանսպորտը կարող է մեկ ուղևորի տեղափոխել կարճ տարածության վրա ընդամենը մեկ կոճակի սեղմումով: Այն բնութագրվում է որպես ինքնուրույն թռչող տաքսի:
EHang 184 անօդաչու մոդելը առաջինն է իր տեսակի մեջ: Այն կարող է 100 կմ/ժամ արագություն զարգացնել 8 պրոպելլերների և 4 թևերի օգնությամբ:
Եթե թռիչքի ժամանակ որևէ բան այն չլինի, հատուկ համակարգն այն կիջեցնի մոտակա ապահով վայրում: Այն պատրաստվել է ածխածնի երկօքսիդի, էպոքսիդի և ալյումինի խառնուրդից:
Անօդաչուն կարող է 23 րոպեանոց թռիչք իրականացնել և մինչև 100 կգ տեղափոխել: Տեղ հասնելու համար անհրաժեշտ է միայն ընտրել ուղղությունը: Ուղևորը կարող է իրեն հարմարեցնել սրահի ջերմաստիճանը:










