Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները

21:16 • 17.01.16

Գիտնականների խումբն ուսումնասիրում է մյուոնները՝ տիեզերական ծագում ունեցող տարրական մասնիկնեը, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսի այսպես կոչված «Թեքված բուրգում»:

Associated Press-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ այդ մասնիկների ռենտգենային տվյալները կարող են նոր տեղեկությունները հաղորդել բուրգի կառուցման մասին:

Գիտնականները նախազգուշացրել են, որ Դահշուրի Թեքված բուրգի նոր հետազոտությունը կարող է փոխել ավանդական պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը:

Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները