Toyota-ն մրցարշավային քրոսովեր կներկայացնի «Նյուրբուրգրինգի 24 ժամ» մրցավազքին
Toyota ընկերությունը C-HR մրցարշավային քրոսովերով կմասնակցի գարնանն անցկացվող «Նյուրբուրգրինգի 24 ժամ» մրցարշավին, որը կանցկացվի Նյուրբուրգրինգի Հյուսիսային շրջանում:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն`մեքենան կստեղծի Gazoo Racing ճապոնական թիմը, որը ավտոարտադրողի սպորտային և թյունինգային գործընկերն է:
Նորույթը կլինի առաջին քրոսովերը, որը երբևէ հայտնվել է գերմանական հեղինակավոր «Նյուրբուրգրինգի 24 ժամ» մրցավազքի մեկնարկում:
C-HR մոդելից բացի մրցավազքին կմասնակցեն Lexus RC և RC F մոդելների մրցարշավային տարբերակները:












