Գիտնականները մարդանման ռոբոտներին սովորեցնում են կենցաղային աշխատանք կատարել (շարժանկար)
Ամերիկացի գիտնականները սովորեցնում են ATLAS կոչվող մարդանման ռոբոտին տնային աշխատանք կատարել:
Ինչպես հաղորդում է Tech insider-ը` DARPA ռոբոտաշինության մարտահրավերների ամենամյա ցուցադրության ժամանակ ռոբոտները տարբեր առաջադրանքներ են կատարում, ինչպես օրինակ` բարձրանալ աստիճաններով կամ անցքեր փորել:
Ֆլորիդայի ինստիտուտի գիտնականները որոշել են ռոբոտներին սովորեցնել տնային աշխատանքներ կատարել, օրինակ` փոշեկուլով հատակը մաքրել կամ ավլել:
Նրանք դեռ նոր են սկսել աշխատել այս ուղղությամբ և այդ տեխնիկան զարգացնելու տեղ ունեն:












