Պատմության մեջ առաջին անգամ Միջազգային տիեզերակայանում ծաղիկ է ծաղկել (լուսանկար)
Միջազգային տիեզերակայանի վրա տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն. պատմության մեջ առաջին անգամ այնտեղ ծաղիկ է ծաղկել, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Քելին` տեղադրելով համապատասխան լուսանկարը:
«Տիեզերքում աճեցված առաջին ծաղկի շնորհանդեսը»,-մակագրել է Քելին ուշագրավ կադրը: Աղբյուրը մանրամասնում է , որ այս ծաղկի սերմերը տնկվել են Միջազգային տիեզերակայանում անցած տարի` տիեզերագնաց Չել Լինդգրենի կողմից:










