Բրիտանացի տիեզերագնացը «սելֆի» է արել տիեզերքում (լուսանկար)

16:16 • 17.01.16

Միջազգային տիեզերակայանում Մեծ Բրիտանիան ներկայացնող Թիմ Փիքն ուշագրավ «սելֆի» է արել բաց տիեզերք դուրս եկած ժամանակ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Փիքն իր գործընկերներից մեկի հետ դուրս էր եկել տիեզերք, որպեսզի  վերանորոգեր Միջազգային տիեզերակայանի էներգետիկ կարգավորիչներից մեկը:

Սակայն տեղի է ունեցել տեխնիկական խոտան, ու նրանց առաքելությանն անավարտ է մնացել:  Փոխարենը բրիտանացի տիեզերագնացը որոշել է ինքնատիպ «սելֆի» անել ու հրապարակել այն սոցկայքերում:

Աղբյուրը հավելում է, որ ձախողված առաքելության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Astronaut Tim Peake takes a selfie during a spacewalk to replace a failed power regulator and install cabling for the International Space Station. The meticulously planned and executed sortie was stopped early after fellow astronaut Tim Kopra reported a small amount of water building up in his helmet. The two Tims worked in close cooperation with each other to return to the Space Station, with NASA commander Scott Kelly and cosmonaut Sergei Volkov waiting inside to help them out of their suits.

Բրիտանացի տիեզերագնացը «սելֆի» է արել տիեզերքում (լուսանկար)