Ճապոնացիները կենդանացրել են 30 տարի առաջ սառած կենդանիներին (տեսանյութ)

17:37 • 17.01.16

Ճապոնիայի Բևեռային հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտական թիմին հաջողվել է կյանքի վերադարձնել այնպիսի միկրոսկոպիկ կենդանիների, որոնք սառեցված են եղել 30 տարի:

Ջրում բնակվող փոքրիկ օրգանիզմերը, որոնց հաճախ անվանում են ջրարջեր, այսքան ժամանակ մնացել են 1983թ. Անտարկտիդայից բերված սառած մամուռի մեջ:

Ընդամենը 1 մմ երկարություն ու 8 ոտք ունեցող էակներն անցած 3 տասնամյակի ընթացքում պահվել են -20 աստիճան ցրտի պայմաններում:

Հայտնի է, որ մասնագետներին հաջողվել է վերակենդանեցնել 2 նմուշ, որոնցից մեկն ապրել է 19 օր ու սատկել: Մինչդեռ մյուս նմուշը ոչ միայն շարունակել է ապրել ու 1 տասնյակից ավելի ձու է դրել:


 

 

Ճապոնացիները կենդանացրել են 30 տարի առաջ սառած կենդանիներին (տեսանյութ)