7-ամյա բրիտանուհին ցավ չի զգում, չի ուտում և գրեթե չի քնում

23:08 • 18.01.16

Բրիտանիայում բնակվող 7-ամյա Օլիվիա Ֆարնսուորթը  ոչ մի ցավ չի զգում: Նա նաև չի ուտում և հազվադեպ է քնում:

Ինչպես ներկայացնում է The Daily Mail-ը` դա պայմանավորված է 6-րդ քրոմոսոմի խանգարմամբ, որի հետևանքով գենետիկ տեղեկատվության մի մասը աղջկա մոտ բացակայում է:

Օլիվիան բժիշկների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ մայրը նրան հիվանդանոց է տարել մեքենայի հարվածից հետո:  

Աղջիկը լուրջ վնասվածք չէր ստացել, բացի այդ` ցավ էլ չէր զգացել:  Բժիշկների ախտորոշմամբ` Օլիվիան միակն է ողջ աշխարհում, ում մոտ առկա են քրոմոսոմի խանգարման բոլոր 2 դրսևորումները:  Նա գրեթե չի ուտում, չի քնում և ցավ չի զգում:

  

7-ամյա բրիտանուհին ցավ չի զգում, չի ուտում և գրեթե չի քնում